«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթ 2020-2021 ուստարվա առաջին կուրսեցիների համար

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթ 2020-2021 ուստարվա առաջին կուրսեցիների համար

Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Խաչառուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք.

ա) ընդունվել են․

ՀԱՊՀ – տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ, ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա, տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ կրթական ծրագրեր), կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի:

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունը հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,

ե) առավելություն կտրվի միասնական քննությունից բարձր գնահատական ստացած դիմորդներին։

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո, 2021թ. օգոստոսի 1-ից 15-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ էլ․ փոստով [email protected], [email protected] ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհալ հասցեներով կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին`facebook.com/farusa/ (Fund for Armenian Relief),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական քննության գնահատականի մասին տեղեկանք,
  • բուհ ընդունվելու մասին հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն, պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.

  • Ներկայացված փաստաթղթերի դիտարկում
  • Առցանց հարցազրույց դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ:

Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 24-ից 31-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով: