Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի ուսուցիչները մասնակցեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինարին

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի ուսուցիչները մասնակցեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինարին

Ս․թ օգոստոսի 20-21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ միջազգային սեմինար՝ նվիրված «Հայոց ցեղասպանություն թեմայի մատուցում» կրթական ծրագրին։ Սեմինարին մասնակցում էին նաև  Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի պատմության ուսուցիչներ Աննա Թադևոսյանը և Հայկուհի Սաֆարյանը։ Զեկուցումերով և ելույթներով հանդես եկան Երևանի պետական համալսարանի Պատմության և Արևելագիտության ամբիոների դասախոսներ, ՀՀ Արտգործնախարարության ներկայացուցիչներ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ։

Սեմինարին քննարկվեցին՝

1․ Ցեղասպանությունը, որպես միջազգային հանցագործություն, որոշ իրավական հարցեր։

2․ Ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությունը, հայատյացությունը ադրբեջանական դասագրքերում։

3․ Ցեղասպանություն թեմայի դասական մեթոդները և մոտեցումները։

Սեմինարին հեռավար եղանակով մասնակցում էին նաև ցեղասպանության Gen Ed կրթական ծրագրի և կայքի համահիմնադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյանը, ինչպես նաև Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանը։

Քննարկումներին զուգահեռ մասնակիցները այցելություն ունեցան թանգարան ինստիտուտի տարբեր բաժիններ, ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։

Սեմինարի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։