Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ Գրենոբլ INP-UGA համալսարանում ուսանելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ Գրենոբլ INP-UGA համալսարանում ուսանելու համար

Erasmus+ KA1 ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան առաջադրվելու Գրենոբլ INP-UGA համալսարանի կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում 2022/2023թ․ ուս․տարին ուսանելու վերոնշյալ համալսարանում կրկնակի դիպլոմի շնորհմամբ: Ծրագրին կարող են դիմել մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները` հետևյալ ուղղությամբ.

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ):

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Շարժունության ծախսերը հոգում է  Էրազմուս+ ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև ապրիլի 11-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

  • ՄՈԳ,
  • Ինքնակենսագրական (CV Europass տարբերակով),
  • Մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  • Լեզվի իմացության հավաստագիր (IELTS/TOEFL, որի բացակայության դեպքում ՄՀ և ԴԾ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննություն՝ տրամադրելով լեզուների Եվրոպական համընդհանուր շրջանակով նախատեսված անգլերեն լեզվի հավաստագիր, որի պահանջվող նվազագույն շեմը B1 մակարդակն է):

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային հարաբերությունների վարչության [email protected] էլ. փոստին: