Պոլիտեխնիկի և Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր

Պոլիտեխնիկի և Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր

Ս․թ․ նոյեմբերի 30-ին Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի պատվիրակությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էր։ Պատվիրակության այցի նպատակը երկու համալսարանների միջև համաձայնագրի կնքումն էր։

Պատվիրակությանն ընդունեց Պոլիտեխնիկական համալսարանի Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը։ Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանը ներկայացնում էր Միջազգային քաղաքականության գծով պրոռեկտոր Սվետլանա Շվեդովան։

Կնքված համաձայնագրի հիմքում համատեղ կրթական ծրագրերի, գիտական աշխատանքների և հետազոտությունների, իրականացումն ու հրատարակումն է, ինչպես տեղական այնպես էլ միջազգային հարթակներում։

Համաձայնագիրը Պոլիտեխնիկական համալսարանի կողմից կնքեց պրոռեկտոր` Սարգիս Ասատրյանցը, իսկ Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարան կողմից պրոռեկտոր՝ Սվետլանա Շվեդովան։ «Շնորհակալ ենք համագործակցության նախաձեռնություն ցուցաբերելու համար, որի հիմք է հանդիսացել Պոլիտեխնիկական համալսարանի ներուժը և համբավը: Մենք՝ երկու համալսարաններս, ունենք միասին աշխատելու լավ և հետաքրքիր փորձ Erasmus+ ծրագրի շրջանակներում և հուսով եմ, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվի միայն համաձայնագիր կնքելով, այլ կիրականացնենք այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսում ենք այս շրջանակներում»,-իր խոսքում նշեց Ս․ Ասատրյանցը:

Այնուհետև պրոռեկտորները քննարկեցին հետագա անելիքները և ուրվագծեցին առաջիկա անելիքների քարտեզը: Կողմերը հույս հայտնեցին, որ նախանշված ուղիներով կհասնեն հաջողության և նոր համագործակցությունների: