TOEFL iBT™ և GRE® քննական կենտրոն

Գլխավոր / TOEFL iBT™ և GRE® քննական կենտրոն

ՀԱՊՀ-ի TOEFL iBT և GRE քննական կենտրոնը հավատարմագրված է ETS-ի կողմից և կազմակերպում է TOEFL iBT և GRE General Test քննությունների անցկացումը:

Պաշտոնապես կենտրոնը գործում է 2022թ․-ի նոյեմբերի 1-ից:

Բարձր պահելով ՀԱՊՀ-ի միջազգային համբավը և մատուցած կրթական ծառայությունների որակը և հետամուտ լինելով կրթության միջազգայնացմանը՝ Կենտրոնի առաքելությունն է ապահովել բարձրորակ կրթական ծառայություններ՝ ETS-ի  չափանիշներին և չափորոշիչներին ներդաշնակ:

 

Քննական կենտրոնը գտնվում է ՀԱՊՀ 5-րդ մասնաշենքի առաջին հարկում։

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ փոստի հասցեին։