Շախմատը միավորում է բոլորին․ Կմեկնարկի Հայաստանի կորպորացիաների շախմատի «Գրան Պրի» մրցաշարը

Շախմատը միավորում է բոլորին․ Կմեկնարկի Հայաստանի կորպորացիաների շախմատի «Գրան Պրի» մրցաշարը

Ավագ սերնդի շախմատասեր Պոլիտեխնիկցիները կարող են իրենց ուժերը չափել ՀՀ-ում գործող տարբեր ոլորտային կազմակերպությունների հավաքականների հետ:

Մեկնարկում է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված Հայաստանի կորպորացիաների շախմատի «Գրան Պրի» մրցաշարը, որի նախընտրական փուլը կանցկացվի ս․թ․ մայիսի 24-ին, ժամը 15։00 (3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, Տ․ Պետրոսյանի անվան շախմատի ակումբ)։ Նախընտրական փուլը հաղթահարելու դեպքում 4 լավագույն պոլիտեխնիկցի շախմատիստ աշխատակիցները կներկայացնեն Պոլիտեխնիկը «Գրան Պրի» մրցաշարում:

Մրցաշարին կարող են մասնակցել ՀԱՊՀ բոլոր աշխատակիցները՝ ներառյալ Գյումրու, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև ՀԱՊՀ Ավագ դպրոցի և քոլեջի աշխատակիցները։

2300-ից ավել ազգային կամ միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստներին, ինչպես նաև շախմատի մասնագիտացված մարզադպրոցներին չի թույլատրվում մասնակցել մրցաշարին։

1-3-րդ տեղեր գրավող թիմերը կպարգևատրվեն մրցանակներով։