ԵՐՊԻ-ՀԱՊՀ Էներգետիկայի և ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետները տոնում են հիմնադրման 50-ամյակը

ԵՐՊԻ-ՀԱՊՀ Էներգետիկայի և ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետները տոնում են հիմնադրման 50-ամյակը

1972 թվականին Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրվեցին ժամանակի երկու կարևոր ֆակուլտետներ՝ Էներգետիկայի և Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի։

Այն ժամանակ Էներգետիկայի ֆակուլտետը հիմնադրվեց առանձնանալով էլեկտրատեխնիկական ֆակուլտետից, սակայն այսօր արդեն, հիմնադրումից 50 տարի անց Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետների միավորմամբ ստեղծվեց և հաջողությամբ գործում է Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, որի արդյունքները վկայում են այն մասին, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը անում է ամեն ինչ բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում` պահպանելով պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները։

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը հիմնադրվել է առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից, սակայն այսօր, կրկին ժամանակի հրամայականով ֆակուլտետը նույն կիբեռնետիկայի, ինչպես նաև քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի հետ միավորմամբ ներառվել է Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կազմում, համահունչ դառնալով ժամանակակից տեխնոլոգիաներին։

ՀԱՊՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը իրենց երախտագիտությունն են հայտնում և սրտանց շնորհավորում Էներգետիկայի և Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետների հիմնադրման ակունքներում կանգնած վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կազմին, պոլիտեխնիկցիներին, անհատներին և ուսանողությանը։