«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներն` ուղղված բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներն` ուղղված բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Տրամադրվող պետական աջակցության ուղղություններ, որոնք կտրամադրվեն եռամսյակային կտրվածքով

✅ Աշխատանքային միգրանտներ՝
• Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին՝ գործում է 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը։
• Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն աշխատանքային միգրանտներին՝ գործում է 2026 թ. հունվարի 1-ից մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը

✅ Նոր աշխատողներ (առաջին անգամ ոլորտ մուտք գործող մասնագետներ)՝
Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին

✅ Կադրերի պատրաստում և վերապատրաստում՝
Եկամտային հարկի 50%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին
Օրենքը ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2031 թ. դեկտեմբերի 31-ը։

💰 Հարկային արտոնություններ՝

✅ Շրջանառության հարկ
* Նվազեցում` 5%-ից դառնում է 1%

✅ Եկամտային հարկ
* Գիտահետազոտական ոլորտ` 20%-ից դառնում է 10%

✅ Շահութահարկ
* Բացառապես գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական աշխատողների աշխատավարձի 200%-ի չափով շահութահարկի բազայի նվազեցում,
* Մինչև 50 աշխատող ունեցող ընկերությունների ստացած նպատակային միջոցների հարկման հատուկ կարգ,
* Գիտական հետազոտությունների հիմնական միջոցների ամորտիզացիայի ճկուն ժամկետի սահմանում:

Օրենքի մանրամասներին ծանոթանալու համար՝