«B2B Վաճառք և նորարարություն» Անվճար դասընթաց ՀԱՊՀ-ում ընթացող Եվրամիության ERASMUS+ «LISS24» նախագծի շրջանակում

«B2B Վաճառք և նորարարություն» Անվճար դասընթաց ՀԱՊՀ-ում ընթացող Եվրամիության ERASMUS+ «LISS24» նախագծի շրջանակում

Սիրելի՛ ուսանողներ,

🚀 Փնտրու՞մ եք հմտությունների զարգացման հնարավորություններ որը կնպաստի կարիերայի աճին։

Միացե՛ք «B2B վաճառք և նորարարություն» անվճար դասընթացին, որը տեղի է ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Եվրամիության ERASMUS+ ծրագրի «LISS24» (Learn-Innovate-Sale-Succeed) նախագծի շրջանակներում:

Դասընթացը կտա հնարավորություն ձեռք բերել արդի գիտելիքներ և գործնական հմտություններ B2B (Business to Business) վաճառքի էության և վերջինիս դերի վերաբերյալ բիզնես արդյունաբերության մեջ, մասնավորապես.

ü Վերլուծել շուկան և գրագետ իրականացնել սպառողների կարիքների բացահայտում և գնահատում,

ü Ձեռք բերել հմտություններ բիզնես արդյունաբերությունում բիզնես հաղորդակցության, բանակցությունների իրականացման և կոնֆլիկտների կառավարման կիրառման վերաբերյալ,

ü Կառավարել B2B վաճառքների գործընթացներ ու նորարարական ծրագրեր,

ü Կայացնել տվյալների վրա հիմնված ռազմավարական որոշումներ,

ü Կիրառել ժամանակակից մոտեցումներ վերլուծելու արհեստական բանականության ընկալումը և տվյալների վերլուծությունը վաճառքում:

🎯 Ինչու՞ մասնակցել. Դուք կստանաք հնարավորություն․

Ø Կիրառել տեսական գիտելիքները գործնական օրինակների (case studies) ուսումնասիրության մեջ,

Ø Զարգացնել առաջադեմ թվային գործիքակազմի հետ աշխատանքային հմտությունները,

Ø Ծանոթանալ և փոխանակվել գաղափարներով ոլորտի առաջադեմ մասնագետների հետ

Ø Ներկայացնել սեփական գաղափարները միջազգային մակարդակում՝ մասնավորապես եվրոպական B2B Sales competition-ում

📅 Դիմում հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ փետրվարի 10-ն է։

Դասընթացի սկիզբը՝ 12.02.2025

Դասընթացի ավարտը՝ 21.03.2025

Վայրը՝ ՀԱՊՀ 10-րդ մասնաշենք, Տերյան 105, Երևան, 009

Բաց մի թողեք զարգացնել և բարելավել վաճառքի ոլորտում հմտությունները: Գրանցվեք հիմա՝ ուղարկելով CV-ին [email protected] հասցեին և subject դաշտում նշելով B2B sales: