Մյունխենի տեխնիկական համալսարանը կաջակցի Հայաստանի Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորմանը. քննարկումներ Պոլիտեխնիկում

Մյունխենի տեխնիկական համալսարանը կաջակցի Հայաստանի Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորմանը. քննարկումներ Պոլիտեխնիկում

Մյունխենի տեխնիկական համալսարանը (TUM) Եվրոպայի առաջատար բուհերից է, որը հայտնի է իր ինժեներական, տեխնոլոգիական և բնական գիտությունների ծրագրերով, ակտիվորեն համագործակցում է արդյունաբերության հետ և անցել է տեխնոլոգիական կլաստերի ձևավորման հաջողված ճանապարհ։ 

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աջակցությամբ և մասնակցությամբ «Technical University Munich International GmbH»-ի ծրագրի համակարգող տիկին Ջորջետա Աուկտուրը և ծրագրի ղեկավար տիկին Ալինա Լաուքը  հանդիպումներ են ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների, վարչական, կրթական և գիտական ներկայացուցիչների հետ:

TUM-ի մասնագետները օժանդակություն են ցուցաբերում հետևյալ գլխավոր հարցերում.

  • Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և առաջմղման մեթոդաբանության մշակում,
  • Գիտահետազոտական ինստիտուտների և կրթական հաստատությունների սահուն ինտեգրում,
  • Բուհ-հետազոտություն-արդյունաբերություն էկոհամակարգի ձևավորում և զարգացում:

Այս գործընթացը հիմք կհանդիսանա Հայաստանի Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի արդյունավետ գործարկման համար:

Աշխատաժողովների ընթացքում հյուրերը ներկայացրել են TUM-ի կամպուսների բաշխվածությունը՝ շեշտելով օրգանական ներդաշնակեցումը արդյունաբերական ենթակառուցվածքների հետ: Բոլոր հանդիպումներում ծավալվել է ինտերակտիվ քննարկում: