Տեղեկատվական հանդիպում․ Պոլիտեխնիկում ներկայացվել են Վիշեգրադի դրամաշնորհային ծրագրերը

Տեղեկատվական հանդիպում․ Պոլիտեխնիկում ներկայացվել են Վիշեգրադի դրամաշնորհային ծրագրերը

Վիշեգրադի միջազգային հիմնադրամը (ՎՄՀ) դոնոր կազմակերպություն է, որի առաքելությունն է Արևելյան գործընկերության երկրներում ժողովրդավարության խթանումը և քաղաքացիական հասարակության զարգացումը`ներդնելով Վիշեգրադի խմբի երկրների փորձը: Խմբի անդամ են Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան։

ՎՄՀ-ն ներկայացրել է Visegrad+ դրամաշնորհները, որոնք աջակցում են Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանների ընտրված երկրներում ժողովրդավարացման գործընթացներին։

Մասնակցել են. · ՎՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Մայա Վավրզիկը, ծրագրի ղեկավարներ Էվելինա Ստաչերզակը և Եվա Մերենիկսը,

· ՀԱՊՀ հիմնադրամի Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը, ամբիոնների վարիչներ, մասնաճյուղերի ներկայացուցիչներ, գիտաշխատողներ:

Քննարկման գլխավոր թեմաները.

· Վիշեգրադի միջազգային Հիմնադրամի և Պոլիտեխնիկի համագործակցության ուղղությունները,

· Համատեղ դրամաշնորհային ծրագրերի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի շարժունակության հնարավորությունները:

Վիշեգրադի դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ նախագծի գաղափար, ներգրավել գործընկերներ առնվազն 3 Վիշեգրադյան երկրից և 1 գործընկեր Արևմտյան Բալկանների կամ ԱլԳ տարածաշրջանների երկրներից, ինչպես նաև կարող է դիմել ցանկացած իրավաբանական անձ, որը բավարարում է գործընկերության չափանիշներին։