Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և  Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ անձնակզամի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում լեզվաբանության ուղղության ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները հնարավորություն կունենան վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում: Լեզվաբանությանը նվիրված միջազգային շաբաթը տեղի կունենա սույն թվականի մայիսի 19-ից մայիսի 23-ը Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում:

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2025թ. հունվարի 31-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • անգլերեն լեզվի իմացության TOEFL կամ IELS հավաստագիր, դիպլոմ (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժինը կկազմակերպի անգլերենի քննությունը)
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում է դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը

Ոչ պատշաճ կերպով լրացված, վերոնշյալ ոլորտին չհամապատասխանող, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: