Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ԳՏՃՄ (STEM) ուղղվածության հիմնական (1-9-րդ դասարան) հանրակրթական դպրոցն արդեն գործում է՝ ապահովելով բնագիտական և տեխնոլոգիական կրթության ՈԱՇ-ի (Որակավորումների ազգային շրջանակի) ամբողջականությունը:
Մեր նպատակն է կրթության մեջ գերազանցության հասնել՝ ստեղծելով մրցունակ մանկավարժական համայնք, որը կնպաստի ստեղծագործ, նորարար և համաշխարհային մրցակցության պատրաստ սերունդների ձևավորմանը։
Այս նպատակին հասնելու համար մենք փնտրում ենք տաղանդավոր և նվիրված մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական հմտությունները և փորձառությունը ներդնել աշակերտների կրթության կազմակերպման պատասխանատու գործում։
Եթե ցանկություն ունես միանալու մեր թիմին, խնդրում ենք ծանոթանալ պահանջվող մասնագետների ցանկին և ուղարկել ինքնակենսագրականդ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը։
Սիրով սպասում ենք համագործակցության: