60 տարի՝ հնչյունների բարձունքում

1964 թվականի դեկտեմբերի 26-ը առանձնահատուկ տեղ ունի Պոլիտեխնիկի պատմության էջերում. այդ օրը կայացավ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կամերային նվագախմբի առաջին բեմելը:

Սիրողական, ոչ պրոֆեսիոնալներից կազմված նվագախումբ, որը, լեգենդար մաեստրո Սերգեյ Աղաջանյանի ղեկավարությամբ, կարելի է ասել՝ ստեղծեց իր փառքի ճանապարհը. արժանացավ ոչ միայն Խորհրդային Միության բարձր պարգևների, այլև համընդհանուր ճանաչման: Պոլիտեխնիկի դրոշի ներքո Կամերային նվագախմբին համերգների հրավիրեցին ԽՍՀՄ քաղաքներ, Ֆինլանդիա, Չեխոսլովակիա, Լեհաստան, ԱՄՆ

Սերգեյ Աղաջանյան

Ինստիտուտի ուսանողներից կազմված կոլեկտիվին վստահվել են համատեղ ելույթներ Հայաստանի լավագույն ձայների՝ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի և այլոց հետ:

Լևոն Այվազյան, «Պոլիտեխնիկ»  մշակույթի տան ղեկավար. «Նոր նվագախմբի ստեղծման աշխատանքը ընթանում է ըստ ծրագրվածի: Մեծապես հուսով եմ, որ 2025-ին կլսենք նրա հնչյունները: Այս հոբելյանը նշանակալից է և՛ մեր հարազատ բուհի, և՛ դասական երաժշտության հայկական աշխարհի համար: Ու ոչ միայն»:

Այս տարի նաև մեր Կամերային նվագախմբի հիմնադիր Սերգեյ Աղաջանյանի 95-ամյակն է: «Նա ուղղակի գնացել էր Կոմիտասի ճանապարհով». Մաեստրոյին նվիրված անդրադարձը՝ այստեղ:

Պոլիտեխնիկը հպարտ է Հայաստանին ոչ միայն տեխնոլոգիական արդյունք, այլև Կամերային նվագախմբի կարգի մշակութային արժեք տալու համար: