Գիտությունն ու մշակույթը՝ կողք կողքի ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում

Գիտությունն ու մշակույթը՝ կողք կողքի ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը, որը հայտնի է իր առաջատար տեխնոլոգիական կրթական ծրագրերով, ապացուցում է, որ գիտությունն ու մշակույթը կարող են ներդաշնակորեն համակցվել: Դպրոցի սովորողների հետ դաստիարակչակա  աշխատանքների կազմակերպիչ Լիանա Սարաջյանի նախաձեռնությամբ դպրոցում կազմակերպվեց «Սիրո հեքիաթ» խորագրով ցերեկույթ-միջոցառում, որը վերածվեց իսկական մշակութային տոնի:

Տարբեր դասարանների աշակերտները իրենց ելույթներով հանդիսատեսին տեղափոխեցին սիրո պոեզիայի հիասքանչ աշխարհ: Ասմունքի, պարի և երաժշտական կատարումների զուգորդումը միջոցառումը վերածեց արվեստի տոնախմբության, որտեղ յուրաքանչյուր արտահայտություն լի էր ռոմանտիզմով ու լիրիզմով:

Սիրո թեմայով ընտրված ստեղծագործությունները ոչ միայն ոգեշնչում էին, այլև նոր լույսով ներկայացնում աշակերտների ստեղծագործական տաղանդը: Աշակերտները կարողացան իրենց արտիստիզմով ու հուզականությամբ փոխանցել իրենց սերը գրականության, երաժշտության և պարի հանդեպ:

Այս միջոցառումը վառ օրինակ է այն բանի, որ ՀԱՊՀ ավագ դպրոցը, լինելով տեխնոլոգիական կրթության առաջատար, կարևորում է մշակույթի տարածումն ու խրախուսումը՝ ապահովելով բազմակողմանի զարգացում իր սաներին տարբեր ոլորտներում: Դպրոցը ոչ միայն կրթում է ապագա ինժեներներին ու գիտնականներին, այլև ձգտում է նրանց ներշնչել բարձր արժեքներ, արվեստի հանդեպ սեր և ստեղծագործականություն:

ՀԱՊՀ ավագ դպրոցում նման միջոցառումները շարունակական բնույթ են կրում՝ նպաստելով աշակերտների անհատական աճին ու բազմակողմանի կարողությունների զարգացմանը: «Սիրո հեքիաթը» վկայում է այն մասին, որ արվեստն ու գիտությունը կարող են համատեղել իրենց ուժերը՝ ձևավորելով ապագա առաջնորդների լիարժեք ու ստեղծագործական անհատականություն: