Ուսուցչի գործն ու առաքելությունը արժևորելու նպատակով ԿԱԶԱ մարդասիրական հիմնադրամի կազմակերպած «Teach Cup» առաջին ինտելեկտուալ մրցույթին մասնակցել են Հայաստանի15 կրթական հաստատությունների 70-ից ավելի ուսուցիչներ:
Պոլիտեխնիկը ներկայացել էր ՀԱՊՀ հիմնական ԳՏՃՄ դպրոցի «STEM» թիմով.
- Էլիզա Գյուլգուլյան (ՀԱՊՀ հիմնական ԳՏՃՄ դպրոցի տնօրեն),
- Սյուզաննա Ղահրամանյան (մաթեմատիկա առարկայի ուսուցիչ),
- Հերմինե Սիմոնյան (պատմություն առարկայի ուսուցիչ),
- Մարիամ Առաքելյան (տնօրենի օգնական):
Մրցույթի հայեցակարգը հիմնված էր հանրաճանաչ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ավանդույթների վրա։ Այն նախատեսված էր գործող ուսուցիչների, կրթական խմբակներ վարողների, ուսուցանողների համար։ Թիմերը կարող էին կազմվել և՛ նույն, և՛ տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներից։
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
- «STEM» – ՀԱՊՀ հիմնական ԳՏՃՄ դպրոց
- «ՄՍԿՀ» – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- «ԴԿԴ» – «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Էլիզա Գյուլգուլյան․ «Այսպիսի ինտելեկտուալ խաղերն ու մրցումները օգնում են բացահայտել նոր որակներ: «Teach Cup»-ը ընդհանուր տրամաբանական և այլընտրանքային մտածողություն էր պահանջում: Կարևոր է, որ հետագայում մեր ուսուցիչները այդ «ինտելեկտուալ ալիքը» տարածեն աշակերտների միջավայրում՝ ապահովելով հագեցած ու հետաքրքիր կրթական գործընթաց»:
Տնօրենը նշում է, որ դպրոցի ուսուցչական թիմի հաղթանակը աշակերտներին մոտիվացրել է, և, նրանք, վստահաբար, ապագայում նույնպես կներգրավվեն նմանատիպ մրցույթներում, կձգտեն ինտելեկտուալ զարգացման:
Մասնակից բոլոր թիմերն արժանացել են խրախուսական մրցանակի: