Նոր բարձունքներ նանոտեխնոլոգիաներում ․ Պոլիտեխնիկի գիտնականը միջազգային գիտական համայնքին է ներկայացրել իր «Երկչափ նյութերի շտեմարանը»

Նոր բարձունքներ նանոտեխնոլոգիաներում  ․ Պոլիտեխնիկի գիտնականը միջազգային գիտական համայնքին է ներկայացրել իր «Երկչափ նյութերի  շտեմարանը»

20 տարի առաջ ամենաբարակ և ամենաամուր նյութի՝    համար գիտնականներ Անդրեյ Գեյմը և Կոնստանտին Նովոսյոլովը 2010 թվականին ստացել են Նոբելյան մրցանակ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, տ․գ․դոկտոր Գագիկ Շմավոնյանին համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է դրանից 2․5 տարի անց  գերազանցել Նոբելյան ռուս մրցանակակիրներին. նա ստացել է նույն ատոմական հաստությամբ ածխածնի թաղանթ, բայց ավելի մեծ մակերեսով ու էկոլոգիապես մաքուր:

Գրաֆենի հայտնաբերման 20-ամյակի կապակցությամբ ԱՄԷ Աբու Դաբի քաղաքի Խալիֆայի համալսարանը «Նորարարական և արտադրական երկչափ և առաջադեմ նյութերի միջազգային գագաթնաժողով-ցուցահանդեսին» մասնակցելու հրավեր էր ուղարկել նաև պրոֆեսոր Շմավոնյանին:

Միջոցառման գլխավոր նպատակը

  • Գրաֆենի և երկչափ նյութերի արտադրության ու կիրառման միջազգային առաջատար կազմակերպությունները խնդիր էին դրել ուսումնասիրել ու բացահայտել առաջադեմ նյութերի ներուժը՝ միավորելով ոլորտի  համաշխարհային գիտական առաջնորդներին, նշանավոր հետազոտողներին և արդյունաբերության ներկայացուցիչներին:

Հայ գիտնականը միջազգային գիտական համայնքին տեղեկացրել է, որ աշխատում է երկչափ նյութերի բացահայտման ուղղությամբ և ներկայացրել է իր «Երկչափ նյութերի շտեմարանը»: 7 տարվա փորձարարական աշխատանքների արդյունքում պրոֆեսոր Շմավոնյանի ղեկավարած նանոտեխնոլոգիական խմբին հաջողվել է ստեղծել առաջին «Երկչափ նյութերի շտեմարանը», որը, ի տարբերություն այլ շտեմարանների, ներառում է միայն մեկ նանոտեխնոլոգիական՝ «մակերևույթների տրորման» մեթոդով ստացված անօրգանական և օրգանական  եզակի ատոմական նյութեր:

Գագիկ Շմավոնյան․ «Սկզբնական փուլում «Շտեմարանը» ներառում էր 63 ատոմական նյութ, ներկայում արդեն 130։ Հուսով ենք, որ մեր հայտնաբերած նոր  հնարավորություն կտա շարունակելու խոստումնալից սկիզբը՝ շտեմարանի ընդլայնումը ինչպես նաև նանոաշխարհի նոր բացահայտումների շարքը՝ ճանապարհ հարթելով նանոնյութերի նոր կիրառությունների համար»:

Աբու Դաբիում նաև համագործակցության պայմանավորվածություններ են  ձեռք բերվել տարբեր երկրների գիտնականների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։