Հասանելի և կայուն կրթական միջավայր բոլորի համար․ Պոլիտեխնիկը՝ Եվրոպական ուսանողական միության գագաթնաժողովում

Հասանելի և կայուն կրթական միջավայր բոլորի համար․ Պոլիտեխնիկը՝ Եվրոպական ուսանողական միության գագաթնաժողովում

ESU-ն Եվրոպական ուսանողական միությունն է, որի առաքելությունը  ուսանողների կրթական, ժողովրդավարական, քաղաքական և սոցիալական իրավունքները ներկայացնելը, պաշտպանելը և ամրապնդելն է:

Նորվեգիայի Օսլո քաղաքում «Բարձրագույն կրթության կայունություն․ բարձրագույն կրթության հիմնարար արժեքներ» կառավարչական գագաթնաժողովին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մասնակցել են Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտորի օգնական Լաուրա Խաչիկյանը և Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Կարապետյանը:

Գագաթնաժողովի հիմնական նպատակները.

  • Կայուն բարձրագույն կրթության հիմնարար արժեքների քննարկում,
  • Ծանոթացում եվրոպական բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող փոփոխություններին, Նորվեգիայի կրթական ոլորտի զարգացումներին ու միտումներին:

Լաուրա Խաչիկյան․ «Մենք ներկայացրել ենք Պոլիտեխնիկի փորձը, գաղափարներ փոխանակել ազգային մակարդակի հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ: Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչներ, մեր նկատառումներն ենք արտահայտել ESU նախագահության մշակած 2 նոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնք  քննարկվել ու այնուհետև հաստատվել են որպես Միության կանոնադրություններ»:

Ընդունված փաստաթղթերն են.

  • Բարձրագույն կրթության կայունությունը
  • Բարձրագույն կրթության հիմնարար արժեքները

Լ․ Խաչիկյանը և Հ․ Կարապետյանը առաջիկայում  ՀԱՊՀ Ուսանողական խորհրդին  կներկայացնեն ընդունված կանոնադրությունները, որոնք նպատակուղղված են եվրոպական տարածքում բոլորի համար հասանելի և կայուն կրթական միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ուսանողների իրավունքների գիտակցմանն ու դրանց պաշտպանությանը: