Հանուն կանաչ և կայուն ապագայի․ Պոլիտեխնիկը՝ T-GREEN ծրագրի աշխատաժողովում

Հանուն կանաչ և կայուն ապագայի․ Պոլիտեխնիկը՝ T-GREEN ծրագրի աշխատաժողովում

ԵՄ Erasmus+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-
GREEN) ծրագրի հերթական աշխատաժողովը կայացել է Վիլնյուսի Միկոլոս Ռոմերիս համալսարանում:

T-GREEN-ը ուղղված է բուհերում հետբակալավրի կրթության բարեփոխումներին: Ծրագրի համար
առանցքային է «կանաչ» քաղաքականությունը։

Պոլիտեխնիկը T-GREEN-ի շրջանակում մշակում է 2 կրթական

ծրագիր.

 «Կայուն քաղաքներ»
 «Բլոկչեյն և թվային արժույթներ»

Իսկ Գյումրու մասնաճյուղը վերապրոֆիլավորման է ներկայացրել հետևյալ առարկայական ծրագրերը.
 «Ռեսուրսախնայողական տնտեսագիտություն»,
 «Տեքստիլ նյութագիտություն և ապրանքագիտություն»,
 «Աշխատանքի անվտանգություն և բնապահպանություն»
 «Տեխնոլոգիական դասընթացների ավտոմատացում»

Վիլնյուսում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատավիրակությունը ղեկավարել է
Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, մասնակցել են.
 Ուսումնամեթոդական վարչության պետ Կարապետ Կոգարովը,
 ՏՀՏԷ ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Գեղամ Կարոյանը,
 Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Հայկ
Իգիթյանը,
 «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի ղեկավար Արտյոմ Հարությունյանը,
 ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պ/կ Արթուր Կոստանդյանը,

 Գյումրու մասնաճյուղի դրամաշնորհների և մինչբուհական կրթության համակարգող Նաիրա
Մանասյանը

Միջհամալսարանական գործակցություն

T-GREEN-ի հերթական հանդիպումը նվիրված էր հայաստանյան մի շարք բուհերի մշակած «կանաչ» և
կրկնակի մագիստրոսական համատեղ կրթական ծրագրերի մեթոդաբանության քննարկմանը:

Կարապետ Կոգարով․ «Մասնակից հայաստանյան համալսարանները ներկայացրել են ծրագրի շրջանակում
իրականացրած աշխատանքը, լսել կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակմանը ներգրավված
ԵՄ գործընկերների դիտարկումները: Ուշադրության են արժանացել ծրագրի շրջանակում ակնկալվող
հիմնական արդյունքները՝ միջազգային հենանիշավորման համար (բենչմարքինգ) համատեղ ձևաչափի
ստեղծումը և միջոլորտային համատեղ կրթական ծրագրերի մշակումը կամ առկա ծրագրերի
վերապրոֆիլավորումը»:

«Բլոկչեյն և թվային արժույթներ» կրթական ծրագրի համակարգող Արտյոմ Հարությունյանի խոսքով T-
GREEN-ի շրջանակում առաջարկվում է կրկնակի դիպլոմավորման համակարգ, որտեղ 2 կամ ավելի
համալսարաններ համատեղ պետք է մշակեն կրթական ծրագիր. «Բլոկչեյն և թվային արժույթներ» կրթական
ծրագիրը Պոլիտեխնիկը մշակում է Երևանի պետական համալսարանի հետ: Տնտեսագիտական առարկաները
սովորողները կուսումնասիրեն ԵՊՀ-ում, իսկ բլոկչեյնի և կրիպտոարժույթների հետ կապված առարկաները՝
Պոլիտեխնիկում: Վիլնյուսում մեր կրթական ծրագրի ուժեղ ու թույլ կողմերը քննարկել ենք եվրոպացի
գործընկերների հետ: Շտկումներից հետո այն կներկայացնենք հաջորդ աշխատաժողովին: Կրիպտոարժույթը
արագ զարգացող ոլորտ է, վստահ եմ, կրթական ծրագիրը մեծ պահանջարկ կունենա»:

Հայկական բուհերի մշակած կրթական ծրագրերի նախնական փաթեթները արժանացել են ԵՄ գործընկեր
համալսարանների բարձր գնահատականին: