Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ Իտալիայում կամ Իռլանդիայում կարճատև գիտական առաքելությանը մասնակցելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ Իտալիայում կամ Իռլանդիայում կարճատև գիտական առաքելությանը մասնակցելու համար

Հարգելի՛ երիտասարդ հետազոտողներ,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հրավիրում է մասնակցելու մրցույթին, որն իրականացվում է ԵՄ «Հորիզոն» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող STREACS նախագծի ներքո։ Ծրագիրն իրականացվում է համագործակցությամբ Իռլանդիայի Մեյնութ համալսարանի, ինչպես նաև Իտալիայի Կամպանիա և Ջենովայի համալսարանների հետ։

Մրցույթի նպատակը

Մրցույթի շրջանակում կընտրվեն գիտական կարիերայի վաղ փուլում գտնվող տաղանդավոր մասնակիցներ՝ նշված համալսարաններում կարճատև գիտական առաքելություններին մասնակցելու համար։ Սա բացառիկ հնարավորություն է ոչ միայն ձեր գիտական կարողությունները զարգացնելու, այլև միջազգային մակարդակով համագործակցություններ հաստատելու և մասնագիտական հմտությունները խորացնելու համար։

Ինչու՞ մասնակցել.

  • Ստանալ փորձ ԵՄ առաջատար համալսարաններում։
  • Հարթակ ստեղծել միջազգային համագործակցության համար։
  • Բարձրացնել ձեր մասնագիտական վարկանիշն ու գիտական ներուժը։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է կից ֆայլում։

Հրավեր հարց-պատասխանի միջոցառմանը

Բոլոր հետաքրքրվածները կարող են մասնակցել մրցույթի վերաբերյալ հարց-պատասխանի առցանց միջոցառմանը՝ գրանցվելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/YNmtPYyZVSbPM71S6:

Միացեք և բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը։