Գենտի համալսարանը «Eureast» հարթակի միջոցով հայտարարում է կարճաժամկետ կրթաթոշակի հնարավորություն ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար

Գենտի համալսարանը «Eureast» հարթակի միջոցով հայտարարում է կարճաժամկետ կրթաթոշակի հնարավորություն ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար

Գենտի համալսարանը «Eureast» հարթակի միջոցով հայտարարում է կարճաժամկետ կրթաթոշակի հնարավորություն ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար:  «Eureast» հարթակը Գենտի համալսարանի վեց տարածաշրջանային հարթակներից մեկն է, որի նպատակն է համակարգել և խթանել կրթության և հետազոտության համագործակցությունը Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ:

«Eureast» հարթակի 2025-2026թթ.-ի կանչը նախատեսված է՝ գիտության, ճարտարագիտության և բիոինժեներիայի ֆակուլտետներում սովորող ասպիրանտուրայի  ուսանողների համար:

Կրթաթոշակի շրջանակում ասպիրանտները կարող են իրենց հետազոտական աշխատանքներն իրականացնել Գենտի համալսարանում մեկից երեք ամիս տևողությամբ: Շարժունության ժամանակահատվածն ընդգրկում է 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսները, բացառելով ամառային ամսիների շարժունությունը:

Այցելող գիտնականները պարտավոր են վարել առնվազն մեկ դասախոսություն կամ սեմինար (անգլերեն լեզվով) գործընկեր հետազոտողների և ուսանողների համար, ինչպես նաև պետք է գտնեն իրենց թեմային համապատասխան հետազոտական ղեկավար  Գենտի համալսարանում, ով կհամաձայնի ղեկավարել հետազոտական աշխատանքը: Ակնկալվում է, որ շարժունության ավարտին մասնակիցը կներկայացնի գործունեության կարճ հաշվետվություն՝ նշելով կրթաթոշակի արդյունքը կամ արդյունքները:

Ընտրության ընթացակարգում հաշվի են առնվելու հետևյալ չափանիշները.

  • Թեկնածուի փորձառությունը
  • Առաջարկվող հետազոտության ընդհանուր որակը
  • Հետազոտության պլանի մոտիվացիան և իրագործելիությունը
  • Հետազոտության արժեքն ու կայունությունը

Նախորդ տարիների դրամաշնորհառուները իրավունք չունեն մասնակցելու այս կանչին:

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Անձնական տեղեկատվություն
  • Ուղեկցող նամակ, որտեղ մասնակիցը պետք է նշի շարժության շրջանը, հետազոտական ուղղությունը, ​​և թե ինչ ավելացված արժեք կունենա Գենտի համալսարանում հետազոտական աշխատանքներից հետո:
  • Հետազոտական պլան
  • Ինքնակենսագրություն /առավելագույնը երկու էջ/

Դիմումը պետք է ներկայացվի [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով մեկ PDF ֆայլով ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 1-ը, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 23:59-ին:

Կրթաթոշակի շրջանակում տրամադրվում է միանվագ 2750 եվրո դրամաշնորհ, որը նախատեսված է ճանապարհորդության և կեցության ծախսերի համար:

Ընտրության արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն 2024 թվականի դեկտեմբերի 13-ին:

Հավելյալ տեղեկատվության, հայտադիմումի լրացմանել և դիմելու կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել կից հղումով: