Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է որակի ամիս 2024թ. «Որակ. համապատասխանությունից մինչև իրականացում»: Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը դասերի ընթացքում ուսանողներին կհաղորդեն ամփոփ տեղեկատվություն ուսուցման գործընթացում որակի ապահովման արդիական պահանջների մասին։
Նոյեմբերի 25-ին ժամը 14:30-ին 2-րդ մասնաշենքի ճեմասրահում կանցկացվի Ուսումնագիտական ինտերակտիվ թրեյնինգ՝ նվիրված որակի համընդգրկուն խնդրին, որակի կառավարման և գնահատման միջազգայնորեն ընդունված մեխանիզմներին։
Կլինի անդրադարձ. «Ուսուցում և որակ՝ ամենաարդիական և հույժ կարևոր հիմնահարցին»:
Թրեյնինգը նախատեսված է ունկնդիրների տարբեր շերտերի համար, այդ թվում՝ դասախոսներ, ուսանողներ, կառավարման ոլորտի մասնագետներ, փորձագետներ, աուդիտորներ, գործարարներ։
Այս միջոցառման ընթացքում կշեշտվի որակի, հուսալիության և գերազանցության չափանիշները, քննարկում կիրականացվի ESG չափորոշիչների, ISO 9001-ի, ISO 14001-ի և այլ համակարգերի վերաբերյալ: Կկիսվենք, թե ինչպես է որակի պրակտիկան բարձրացնում և՛ բիզնեսի արդյունավետությունը, և՛ սպարռողների վստահությունը:
Եկեք միասին շարունակենք առաջ տանել Որակը, բացահայտենք մեր բարելավված ծրագրերը՝ Ձեր հմտությունները բարձրացնելու և Որակի վրա կայուն ազդեցություն թողնելու համար: