Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում դասավանդելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է անձնակազմի շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա  համալսարանում դասավանդելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա  համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ անձնակզամի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ  աշխատակիցները հնարավորություն կունենան դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2024-2025 ուստարվա ընթացքում 1 շաբաթ (8 ժամ անգլերեն լեզվով դասախոսություն): Դասավանդվող ուղղություններն են՝

  • Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ
  • Տրանսպորտային համակարգեր
  • Էներգետեիկա և էլեկտրատեխնիկա
  • Ինժեներական տնտեսագիտություն
  • Մաթեմատիկա և Վիճակագրություն

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2024թ. նոյեմբերի 19-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժինը կկազմակերպի անգլերենի քննությունը)
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: