Հորիզոն Եվրոպա Եվրոպական Միության հետազոտական և նորարարական նախագծերի շրջանակային ծրագրի շրջանակներում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը արտերկրի և տեղական համալսարանների և հետազոտական կազմակերպությունների հետ իրականացնում է «STREACS- STRENGTHENING RESEARCH IN ARMENIA FOR ENERGY TRANSITION TOWARD CLIMATE» նախագիծը:
Նախագծի հերթական միջոցառումն իրենից ներկայացնում է օնլայն սեմինար, որը վերաբերում է Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգությանը: Միջոցառումը կկայանա նոյեմբերի 13-ին, 17:00-18:00 և իրականացվում է Իռլանդիայի Մեյնութ համալսարանի և IRESI-ի հետ (International renewables and energy system integration) հետ համագործակցությամբ:
Միանալու համար կարող եք սկանավորել պաստառի վրա նշված QR կոդը։