Կարիերայի ևս մեկ հնարավորություն․ Պոլիտեխնիկի ուսանողները ծանոթացան «Երիտասարդների զարգացում» ծրագրին

Կարիերայի ևս մեկ հնարավորություն․ Պոլիտեխնիկի ուսանողները ծանոթացան «Երիտասարդների զարգացում» ծրագրին

ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» և «Մենեջմենթ Միքս» ընկերությունների կազմակերպած հանդիպմանը Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին ներկայացվել է «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան անձանց հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության:

Բակալավրատի և մագիստրատուրայի մի շարք ուսանողներ ծրագրի առաջին փուլում անցել են «Կյանքի և բիզնես հմտություններ» 6 մոդուլանոց թեստը, փորձառու դասընթացավարների և մենթորների օգնությամբ ձեռք են բերել ինքնազարգացման և ինքնագնահատման, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ:

Ջուլիա Եգանյան, «Մենեջմենթ Միքս» միջազգային կառավարման խորհրդատվական ընկերության կրթական ծրագրի մենեջեր․ «Երիտասարդների զարգացում» նախագիծը «Կոկա-Կոլա ՀԲՔ Խմբի» գլոբալ ծրագրերից է, որն իրականացվում է ընկերության գործունեության 29 երկրներում։ Ծրագիրը միտված է երիտասարդներին նոր հմտություններ սովորեցնելուն և գործազրկության մակարդակի նվազեցմանը։ Այն բացառիկ հնարավորություն կընձեռի հզորացնելու երիտասարդների նորարար միտքը և ձևավորելու ապագա առաջնորդների»։

Հմտությունների թեստավորման հիման վրա ուսանողները ստացել են մասնակցության հավաստագրեր: Նշվել են բարելավման ենթակա կետերը: Բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած 20 մասնակիցներ կդիտարկվեն «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության թափուր հաստիքների համար:

Գոռ Մարտիրոսյան, ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի տնօրեն․ «Պոլիտեխնիկական համալսարանը մշտապես կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը և աշխատանք տարել ուսանողների կարիերայի աջակցման ուղղությամբ: