Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Պորտուգալիայի Լիսաբոնի տեխնիկական համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Պորտուգալիայի Լիսաբոնի տեխնիկական համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և  Պորտուգալիայի Լիսաբոնի տեխնիկական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2024-2025 ուս տարվա գարնանային կիսամյակում հետևյալ մասնագիտություններով՝

Դիմելուց առաջ անհրաժեշտ է համաձայնեցնել ֆակուլտետի հետ:

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:

Սահմանափակ կարողություններով ուսանողները, ովքեր գտնվում են տնտեսապես, սոցիալապես բարդ վիճակում կամ բնակվում են սահմանամերձ գոտում կարող են դիմել հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2024թ. նոյեմբերի 8-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժինը կկազմակերպի անգլերենի քննությունը)
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը
  • ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ)
  • ֆակուլտետի հետ նախապես քննարկված և համաձայնեցված առարկայացանկ

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: