Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում:
Կրթական ուղղություններն, առարկայացանկն և դպրոցներն կարող եք գտնել կից ֆայլում:
Դիմելուց առաջ անհրաժեշտ է համաձայնեցնել ֆակուլտետի հետ:
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը: Սահմանափակ կարողություններով ուսանողները, ովքեր գտնվում են տնտեսապես, սոցիալապես բարդ վիճակում կամ բնակվում են սահմանամերձ գոտում կունենան արտոնություններ:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2024թ. նոյեմբերի 5-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն
- ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
- անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժինը կկազմակերպի անգլերենի քննությունը)
- մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը
- ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ)
- ֆակուլտետի հետ նախապես քննարկված և համաձայնեցված առարկայացանկ
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: