Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իսպանիայի Գրանադայի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ բակալավրի երկրորդ և երրորդ, մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները, ինչպես նաև ասպիրանտուրայի այն ուսանողները, ովքեր կունենան հյուրընկալող համալսարանում գիտական թեմայի ղեկավար հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը կամ հետազոտությունը վերոնշյալ համալսարանում հետևյալ մասնագիտությամբ՝
- Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ
Առարկայացանկին կարող եք ծանոթանալ կից ֆայլից:
Դիմելուց առաջ անհրաժեշտ է համաձայնեցնել ֆակուլտետի հետ:
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:
Սահմանափակ կարողություններով ուսանողները, ովքեր գտնվում են տնտեսապես, սոցիալապես բարդ վիճակում կամ բնակվում են սահմանամերձ գոտում կարող են դիմել հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2024թ. նոյեմբերի 5-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն
- ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
- անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (TOEFL կամ IELS)
- մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը
- ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ)
- ֆակուլտետի հետ նախապես քննարկված և համաձայնեցված առարկայացանկ
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: