Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ բակալավրի երկրորդ և երրորդ կուրսի, մագիստրատուրա առաջին կուրսի և ասպիրանտուրայի (նանոտեխնոլոգիաներ ուղղությամբ) ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում հետևյալ մասնագիտությամբ՝

  • Սննադագիտություն և տեխնոլոգիա

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:

Սահմանափակ կարողություններով ուսանողները, ովքեր գտնվում են տնտեսապես, սոցիալապես բարդ վիճակում կամ բնակվում են սահմանամերձ գոտում կարող են դիմել հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2024 թվականի նոյեմբերի 4-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժինը կկազմակերպի անգլերենի քննությունը)
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը
  • ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ)

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: