Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ավստրայի Մոնտան Լեոբենի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական աշխատակիցների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ աշխատակիցները հնարավորություն կունենան դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում 1 շաբաթ (8 ժամ անգլերեն լեզվով դասախոսություն): Դասավանդվող ուղղություններին կարող եք ծանոթանալ կից ֆայլից:
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2024 թվականի նոյեմբերի 3-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն
- ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
- անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժինը կկազմակերպի անգլերենի քննությունը)
- մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: