«Սինոփսիս Արմենիայի» աշխատանքային առաջարկը պոլիտեխնիկցիներին

«Սինոփսիս Արմենիայի» աշխատանքային առաջարկը պոլիտեխնիկցիներին

«Սինոփսիս Արմենիա»  ընկերությունը ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում բարձր կուրսերի ուսանողների հետ: Ներկայացնելով գործունեության գլխավոր ուղղությունները, Ընկերության մասնագետները նշել են, որ էլեկտրոնիկայի ոլորտի առաջատար գրեթե բոլոր կազմակերպությունները օգտագործում են իրենց արտադրանքը՝ մտավոր սեփականություն (IP) հանդիսացող զանազան ֆունկցիոնալ մոդելներ:

Ըստ Ընկերության ներկայացուցիչների, աշխարհում ՏՏ ոլորտում եկամտաբերությամբ 12-րդ տեղում գտնվող «Սինոփսիսը» ձգտում է կադրային բանկը համալրել բուհական բազային բարձրորակ կրթությամբ երիտասարդներով, և այդ առումով Պոլիտեխնիկի կադրերի համար առկա են կարիերային աճի ընդարձակ հնարավորություններ:

Ինտերակտիվ շփման ընթացքում ուսանողներին տրվել է հանգամանալից բացատրություն Ընկերության կառուցվածքի, գործընկեր կառույցների հետ հարաբերությունների, աշխատանքային պայմանների, սոցիալական ապահովության և այլ հարցերի վերաբերյալ: