Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Սինոփսիս Արմենիան» անցկացրել է «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հոբելյանական մրցանակաբաշխությունը՝ նվիրված ընկերության 20-ամյակին:
Միջոցառմանը ներկա է գտնվել և պարգևները հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մրցանակակիր պոլիտեխնիկցիներն են.
Աննա Մուսայելյանը՝ 2-րդ կարգի մրցանակ լավագույն բակալավր անվանակարգում, Ժենյա Կարապետյանը՝ 1-րդ կարգի մրցանակ լավագույն բակալավր անվանակարգում, Մկրտիչ Հարությունյանը՝ 2-րդ կարգի մրցանակ լավագույն մագիստրանտ անվանակարգում,
Աննա Գաբոյանը՝ 1-րդ կարգի մրցանակ լավագույն մագիստրանտ անվանակարգում,
Արմեն Բաբայանը՝ 2-րդ կարգի մրցանակ լավագույն ասպիրանտ անվանակարգում,
Դավիթ Գալստյանը՝ 2-րդ կարգի մրցանակ լավագույն ասպիրանտ անվանակարգում, Տիգրան Խաչատրյանը՝ 1-րդ կարգի մրցանակ լավագույն ասպիրանտ անվանակարգում:
Միջոցառման ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը համալսարանի և «Սինոփսիս Արմենիայի» միջև համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով է պարգևատրել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին: