Պոլիտեխնիկը՝ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի աշխատանքներում

Պոլիտեխնիկը՝ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի աշխատանքներում

ՀՀ կառավարության, մասնագիտական ու բիզնես ոլորտների, ֆինանսավորող և ներդրող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է համաժողով՝ «Ժամանակակից հանքարդյունաբերություն․մարտահրավերներ և հնարավորություններ, Հայաստանի հեռանկարները գլոբալ տնտեսական համատեքստում» խորագրով:

Մեր երկրի հանքարդյունաբերական ներուժի, մարտահրավերների ու զարգացման ուղիների գնահատման աշխատանքներին, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացման վերաբերյալ մասնագիտական քննարկումներին մասնակցել են ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և Քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ. պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը, ամբիոնի վարիչներ՝ տ.գ.թ. դոցենտ Արամ Բաղդասարյանը և տ.գ.թ. դոցենտ Հայկ Ակարմազյանը, Նյութագիտություն և մետալուրգիա բազային գ/հ լաբորատորիայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աղբալյանը:

Պոլիտեխնիկի ներկայացուցիչները մասնակցել են նաև պանելային քննարկումներին՝ որպես ֆորումի ընտրված առաջատար խոսնակներ։

Արմեն Հովհաննիսյանը ներկայացրել է զեկույց «Ընդերքօգտաործման և հանքային հումքի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները» թեմայով: Կրիտիկական մետաղների վերաբերյալ ՀԱՊՀ-ում իրականացվող աշխատանքներն է ներկայացրել Հայկ Ակարմազյանը:

Սուրեն Աղբալյանը մասնակցել է «Տեխնոլոգիական միտումները և հանքարդյունաբերության ապագան՝ նյութերի վերամշակման և մետալուրգիայի տեխնոլոգիական միտումների տեսանկյունից» պանելային քննարկմանը:

Ներկայացուցչական երկօրյա համաժողովին հրավիրվել էին ոլորտի հայաստանյան և միջազգային լավագույն խոսնակներ ու փորձագետներ։