«Երիտասարդ մասնագետներն էներգետիկայում» մասնագիտական ծրագիր

«Երիտասարդ մասնագետներն էներգետիկայում» մասնագիտական ծրագիր

Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ,

Դուք հրավիրված եք դիմելու «Երիտասարդ մասնագետներն էներգետիկայում» մասնագիտական ծրագրին, որը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի  և Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար կառույցների հետ համատեղ։

Կարևորելով Հայաստանի էներգետիկայի բնագավառում կանանց և երիտասարդների շարունակական ներգրավվածությունը և աջակցելով բնագավառում նրանց կարիերայի կառուցման հարցում՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրն էներգետիկայի բնագավառի առաջատար կառույցների հետ համատեղ հայտարարում է 6-ամսյա մասնագիտական պատրաստման ծրագիր ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Բարեհաջող մասնակցած մասնագետներին ծրագրի ավարտին կառաջարկվի աշխատանք համապատասխան կառույցում։

Մասնագիտական ծրագիրը նախատեսված է բակալավրիատի III, IV կուրսերում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորողների և մինչև 30 տարեկան  մասնագետների համար։ Ծրագիրը հնարավորություն կտա աշխատել Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար հաստատություններում, ձեռք բերել մասնագիտական փորձառություն և դյուրացնել համալսարանից աշխատանքային միջավայր անցումը:

Մրցութային հիմքով ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • մասնակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և արտակարգ իրավիճակներում էներգահամակարգի կառավարման թեմատիկաներով վերապատրաստումներին,
  • ձեռք բերել Հայաստանի էներգետիկայի բնագավառի և կառույցների գործունեությանը վերաբերող գործնական գիտելիքներ,
  • մասնակցել էներգետիկայի բնագավառում նախագծերի մշակման, տվյալների վերլուծության, արդյունքների մշտադիտարկման և հաշվետվողականության աշխատանքների, ինչպես նաև համադրել դրանք Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից կատարված ուսումնասիրությունների հետ,
  • ծանոթանալ էներգաարդյունավետության գնահատման ու շենքերի էներգաարդյունավետության բարձրացման գործընթացին,
  • բացահայտել գենդերային հավասարության և էներգետիկայի փոխկապակցվածությունը, ինչպես նաև ոլորտում սոցիալական և գենդերային ներառականության ապահովման կարևորությունը,
  • զարգացնել հանրային խոսքն ու կատարված աշխատանքների ներկայացման հմտությունները,
  • ստանալ մասնագիտական զարգացման վերաբերյալ խորհրդատվություն,
  • ընդլայնել մասնագիտական կապերը՝ աշխատելով Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար հաստատություններից մեկում՝
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ,
  • «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ,
  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ,
  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ,
  • Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ։

Օրական 4-8 ժամ, միջին ծանրաբեռնվածությամբ 6-ամսյա, վարձատրվող ծրագրի շրջանակներում առկա են ճարտարագետի,  իրավաբանի, ՏՏ մասնագետի և այլ հաստիքներ։

Բոլոր թեկնածուներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև ս․թ. հոկտեմբերի 14-ը, 14։00 սույն հղումով: Վաղ դիմումները խրախուսվում են. հայտերը կդիտարկվեն ըստ ներկայացման։

Դիմումների ուսումնասիրությունից հետո ընտրված թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ: Հարցազրույցի փուլն անցած թեկնածուներն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացնեն իրենց միջին որակավորման գնահատականը (ՄՈԳ) հավաստող պաշտոնական փաստաթուղթ (տեղեկանք համալսարանից, դիպլոմ)։

Ծրագրին կամ մասնակցության հայտադիմումներին վերաբերող հարցերն անհրաժեշտ է ուղղել [email protected] էլ. հասցեով, ինչպես նաև գրանցվելով սեպտեմբերի 25-ին կայանալիք առցանց հանդիպմանը, իսկ էներգետիկայի բնագավառի հնարավորությունների մասին մշտապես տեղյակ լինելու համար՝ միանալ տելեգրամյան խմբին։

 

Հարգանքով,

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիր