Պոլիտեխնիկի STEM հիմնական դպրոցը 2024-2025 թթ. Ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն 1-7-րդ դասարանների դիմորդների համար։
Դիմելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել հետևյալ Էլեկտրոնային դիմումի ձևը մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Դիմումների առցանց հարթակում անհրաժեշտ է վերբեռնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմորդի 3×4 չափի լուսանկար,
- ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիր կամ նույնականացման քարտ (օրինական ներկայացուցիչ լինելու դեպքում նաև այն հավաստող փաստաթուղթ),
- դիմորդի ծննդյան վկայական,
- դիմորդի ՀԾՀ /Սոցիալական քարտ/,
- նախորդ ուսումնական հաստատության առկայության դեպքում երաշխավորագիր նախորդ ուսուցչից,
- նախորդ տարիների վերաբերյալ գնահատականների մասին տեղեկանք՝ դրա առկայության դեպքում,
- կրթական ձեռքբերումների մասին հավաստագիր կամ պատվոգիր՝ դրանց առկայության դեպքում:
Յուրաքանչյուր դիմորդի համար լրացվում է միայն մեկ էլեկտրոնային դիմումի ձև: Ընդունելության կազմակերպման համար, ըստ դասարանների, քննությունները նախատեսվում են սույն թվականի օգոստոսի 26,27,28-ին:
Քննություններին մասնակցելու կարգը նախապես կուղարկվի էլեկտրոնային դիմումի ձևում նշված էլեկտրոնային փոստի հասցեին: