Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր Գուրգեն Հովսեփյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր Գուրգեն Հովսեփյանը

Պրոֆեսորը 1987- ից աշխատել է ՀԱՊՀ ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնում, եղել է «Նյութագիտություն» սեկտորի վարիչ (2004-2008), ֆակուլտետի դեկանի գիտական գծով տեղակալ (1989-2012), լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնում (մինչև 2023):

Հայաստանյան և արտերկրի գիտական ու պարբերական մամուլում տպագրել է 150-ից ավելի գիտական հոդված, հեղինակել 1 միջբուհական դասագիրք, 9 ուսումնական ձեռնարկ, 2 ուսումնամեթոդական աշխատանք:

Ստացել է ԽՍՀՄ-ի 1 և ՀՀ-ի գյուտի 6 արտոնագիր, համագործակցության առաջարկներ ստացել Անգլիայից, ՌԴ-ից (ՎԻԱՄ), ԳԴՀ-ից («ԳԱՊ» գիտահրատարակչական կենտրոն):

Մի շարք գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է, արժանացել է ՀԽՍՀ ԳԱ «Պատվավոր դիպլոմի» (1981), ՀՊՃՀ-ի ոսկե մեդալի (2010), բազմաթիվ շնորհակալագրերի, վաստակագրերի:

Պոլիտեխնիկը սգում է պրոֆեսորի կորուստը, զորակցություն հայտնում Գուրգեն Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին, բոլոր ճանաչողներին:

​Պրոֆեսորի հոգեհանգիստը կայանալու է օգոստոսի 2-ին, ք.Երևան, Բագրատունյաց փող., 44/2, «Հրաժեշտ» սգո սրահում: