Ուսուցիչների ընդունելություն Պոլիտեխնիկի STEM հիմնական դպրոցում

Ուսուցիչների ընդունելություն Պոլիտեխնիկի STEM հիմնական դպրոցում

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հիմնում է ԳՏՃՄ (STEM) ուղղվածության հիմնական (1-9-րդ դասարան) հանրակրթական դպրոց՝ այդպիսով ապահովելով բնագիտական և տեխնոլոգիական կրթության ՈԱՇ-ի (որակավորումների ազգային շրջանակի) ամբողջականությունը:

Մենք ձգտում ենք կրթության մեջ գերազանցության և հավատում ենք, որ ստեղծելով մրցունակ մանկավարժական համայնք, կկարողանանք ձևավորել մրցունակ, ստեղծագործ և նորարար սերունդ:

Ուստի, փնտրում ենք տաղանդավոր անհատների, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական կարողությունը և փորձառությունը մեծ նվիրումով ներդնել աշակերտների կրթության կազմակերպման պատասխանատու գործում:

Եթե ցանկություն ունես միանալու մեր թիմին, ծանոթացի՛ր պահանջվող մասնագետների ցանկին,  ուսուցչի աշխատանքի նկարագրությանը և ուղարկի՛ր ինքնակենսագրականդ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը։

Սիրով սպասում ենք հնարավոր համագործակցությանը: