«Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները». հանդիպում-քննարկում Պոլիտեխնիկում

«Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները». հանդիպում-քննարկում Պոլիտեխնիկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից կազմակերպվող մասնագիտական սեմինարներն ու քննարկում-հանդիպումները շարունակական բնույթ են կրում:

Այս անգամ թեման շատ արդիական և մեծ հետաքրքրություն ապահովող Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներն էի : Բանախոսը Տեխնոլոգիաների կառավարման ամբիոնի ասիստենտ, տարածաշրջանային փորձագետ Արուսյակ Աբրահամյանն էր:

Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ԻՏԿ ֆակուլտետի, այլև համալսարանի այլ ստորաբաժանումներից հետաքրքրված մասնագետներ:
Հանդիպումը նախատեսված էր նպատակային խմբին ծանոթացնելու ուսուցանման և մանկավարժական նորարարական մոտեցումներին, մոդելներին ու գործիքներին՝ հիմնվելով առաջադեմ երկրների փորձի վրա, ինչի արդյունքում, մասնակիցները պատկերացում կազմեցին դասավանդման և ուսուցման ժամանակակից մոտեցումների մասին: Որպես արդյունք, ստացան հիմնարար գիտելիքներ՝ հետագայում կիրառելու ներկայացված գործիքներն իրենց դասավանդման գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ եղան նորարարական մանկավարժության ժամանակակից մոտեցումների և մեթոդների, ինչպես նաև այդ մեթոդների արդյունավետ իրականացման համար նախատեսված ուսուցման ժամանակակից էլեկտրոնային տարբեր գործիքների կիրառման առավելությունների և հնարավորությունների, ինչպես նաև դժվարությունների ու դրանց հաղթահարման ուղիների մասին:

Որպես հանդիպման ամփոփում՝ մասնակիցների կողմից ընդգծվեցին ներկայացված առաջադեմ մեթոդների և գործիքների կիրառության և նման թեմատիկ հանդիպումների ու քննարկումների շարունակական իրականացման կարևորությունն ու արդյունավետությունը: