Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն

Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն
  1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտու­րատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորան­տուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի 2024 թվականի մայիսի 17-ի N 9/9․3․3/15178-2024 և հուլիսի 23-ի N 9/9․3․3/21679-2024 գրությունների, հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն  հետևյալ մասնագիտություններով.
Հ/հ Թվանիշը Մասնագիտությունը Ասպիրանտորայի տեղերի քանակը
անվճար վճարովի,

ուսման վարձը՝ 900000 ՀՀ դրամ

1 Ա․04․07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1 1
2 Ե․01․01 Կիրառական երկրաչափություն և ճարտարագիտական գրաֆիկա 2 1
3 Ե.13.01 Կառավարում, կառավարման համա­կար­գեր և դրանց տարրե­րը 1 1
4 Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1 1
5․ Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային  մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1 1
6. Ե․14․ 03 Ջերմաէներգետիկա 1 1
7․ ԺԷ․00․03 Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1 1
Ընդամենը 8 7

 

  1. Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, հանձնել են «Օտար լեզու» առարկայից տարբերակված ստուգարք ու հաղթահարել հետևյալ անցումային շեմերը.
  • օտար լեզու՝
  • անգլերեն – «TOEFL» iBT` 46 միավոր «IELTS» ՝ 5,5 միավոր,
  • ֆրանսերեն – «TCF»` 200 միավոր,
  • գերմաներեն – «on DaF»` 60 միավոր,
    • Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր:
    • Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը: Մասնագիտական քննության հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,

2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,

3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը,

4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մաս­նակ­ցությունը (զեկուցումները):

  • Անվճար ասպիրանտուրա ընդունված անձանց հետ կնքվում է պայմանագիր, հա­մաձայն որի ասպիրանտուրան ավարտելուց հետո նրանք առնվազն երեք տարի պայմանագրային հիմունքներով պար­տա­վոր են աշխատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում» հիմնադրամում` կրտսեր գիտաշխատողի կամ ասիստենտի պաշտոնում:
  • Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 13-ը:

Դիմորդները ՀԱՊՀ գրասենյակ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով, նշելով ընտրած մասնագիտությունը,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • «Օտար լեզու» առարկայից ատեստավորման վկա­յականը կամ դրան համապատասխան տեղեկանքը` բալային գնահատմամբ,
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկը, ինքնակենսագրությունը, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, արական սեռի ներկա­յա­ցուցիչների համար` կցագրման վկայականի պատճենը և չորս գունավոր լուսանկար (3×4 չափի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

3․ Բոլոր մասնագիտություններով ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննությունները տեղի կունենան սույն թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 14:30-ին, ՀՍՊՀ համապատասխան մասնագիտական ամբիոններում:

4․ Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն` քաղաք Երևան, Տերյան փողոց, 105 (17-րդ մասնաշենք), հեռախոսահամար +37410520520:

 

ՀԱՊՀ ընդունող հանձնաժողով