Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը Շանհայում մասնակցում է CIFAL Shanghai International Training Center-ի կողմից կազմակերպված միջազգային վերապատրաստման ծրագրին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը Շանհայում մասնակցում է CIFAL Shanghai International Training Center-ի կողմից կազմակերպված միջազգային վերապատրաստման ծրագրին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը, Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատան միջնորդությամբ, մասնակցում է CIFAL Shanghai International Training Center-ի կողմից կազմակերպված միջազգային վերապատրաստման ծրագրին, վերջինս հանդիսանալով մասնագիտական հաստատություն զբաղվում է գլոբալ տնտեսության և ինֆորմատիզացման ոլորտներում խորհրդատվությամբ, հետազոտություններով, համագործակցային կապերով և վերապատրաստումներով։

Այս ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Վերապատրաստման և հետազոտության ինստիտուտի (UNITAR) և Քաղաքային տեղեկատվության տարածաշրջանային համագործակցության գրասենյակի (RCOCI) հետ համատեղ, նպատակ ունի կառավարական պաշտոնյաներին և ընկերությունների մենեջերներին հնարավորություն ընձեռել համակարգված ուսուցման և գիտելիքների փոխանակման՝ կայուն զարգացման, քաղաքային կառավարման, գիտատեխնիկական նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է մի շարք դասընթացների և սեմինարների, որոնք ներառում են՝

– Չինաստանի ընդհանուր նկարագիր՝ ներառյալ երկրի բնական ռեսուրսները, քաղաքական համակարգը և տնտեսական զարգացման փուլերը:
– Տեղեկատվական անվտանգության հիմնական հասկացություններ և տեսություններ:
– Տեղեկատվական անվտանգության օրենսդրություն, քաղաքականություն և պրակտիկա:
– Տվյալների անվտանգության պրակտիկա և համակարգի կառավարում:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է զեկույց Հայաստանի կիբեռանվտանգության վիճակի և զարգացման տեմպերի մասին, որը ընդգծել է ոլորտի ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները։ Պատվիրակությունը այցելում է տարբեր ինստիտուտներ և կազմակերպություններ՝ ծանոթանալու Չինաստանում տվյալների անվտանգության և կիբերանվտանգության ոլորտներում կիրառվող լավագույն պրակտիկաներին և տեխնոլոգիաներին։

Ծրագրի բացման արարողության ժամանակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից ելույթ է ունեցել համալսարանի պրոռեկտոր պարոն Էլբակ Էլբակյանը։ Իր ելույթում պարոն Էլբակյանը նշել է. «Համոզված եմ, որ CIFAL Shanghai International Training Center-ի կողմից անցկացվող Տեղեկատվական անվտանգության ոլորտի սեմինարը կապահովի մասնակիցների շրջանում խորը գիտելիքներ և հնարավորություն կստեղծի կիսվելու կիբեռանվտանգության ուղղությամբ մասնակից երկրների փորձով: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը հրավիրելու և ջերմ ընդունելության համար»:

Այս ծրագրի շրջանակներում, Հայաստանի պատվիրակությունը ոչ միայն ձեռք կբերի նոր գիտելիքներ և հմտություններ, այլ նաև հնարավորություն ունի համագործակցել միջազգային մակարդակով՝ ամրապնդելով կապերը ինչպես Չինաստանի, այնպես էլ մյուս մասնակից երկրների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների մասնակցությունը այս ծրագրին կարևոր քայլ է կրթական ու մասնագիտական ոլորտների զարգացման, միջազգային համագործակցության ամրապնդման և համալսարանի կադրերի վերապատրաստման քաղաքականության գործում։