Մրցույթ՝ «ՀԱՊՀ հիմնադրամ մանկապարտեզի» «Դաստիարակ» (1 դրույքաչափ) թափուր աշխատատեղի համար

Մրցույթ՝ «ՀԱՊՀ հիմնադրամ մանկապարտեզի»  «Դաստիարակ»  (1 դրույքաչափ) թափուր աշխատատեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

1)        դիմում (ձև 1).

2)       կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3)       անձը հաստատող փաստաթուղթ.

4)       աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5)       ինքնակենսագրություն (ձև 4).

6)       մեկ լուսանկար` 3×4 չափի.

7)       այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8)       Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9)       հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

Ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատվում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձվում է դիմում ներկայացնող անձին: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 8-ից մինչև օգոստոսի  2-ը ներառյալ, ամեն օր՝  ժամը 08:30-17:30, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

«Դաստիարակի» մրցույթը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 5-ին, ժամը՝ 14:30-ին:

Հասցե՝ քաղաք Երևան, Տերյան 105, 19-րդ մասնաշենք:

Հեռ.՝ (010) 581100 /ներքին – 3/

Էլ․ փոստի հասցե՝  [email protected]