«Բարձրագույն կրթության միջազգայնացման սահմանների բացումը». Պոլիտեխնիկի ներկայացուցիչը՝ Կորունյա համալսարանի Անձնակազմի շարժունության միջազգային շաբաթի միջացառումներում

«Բարձրագույն կրթության միջազգայնացման սահմանների բացումը». Պոլիտեխնիկի ներկայացուցիչը՝ Կորունյա համալսարանի Անձնակազմի շարժունության միջազգային  շաբաթի միջացառումներում

Ճանաչել և կիսել լավագույն փորձը միջազգային կրթության ոլորտում. Էրազմուս+ KA1-ի շրջանակում իսպանական համալսարանը այդ նպատակով էր հրավիրել աշխարհի 20-ից ավելի գործընկեր բուհերին:

Ծրագրի աշխատաժողովներին ու քննարկումներին Պոլիտեխնիկից մասնակցել է ՄՏԴ ինստիտուտի դիզայն և կերպարվեստ բաժնի դասախոս Էլիզա Բաղդիյանը:

Միջոցառման կարևոր թեմաներից էին Էրազմուսի ծրագրի թվայնացումը, միջազգային շարժունության ներառման ռազմավարություններն ու պլանները, Եվրոպական համալսարանների դաշինքները և անգլերենով ուսուցման պլաններն ու քաղաքականությունները:

Էլիզա Բաղդիյան․ «Այս հանդիպումները տրամադրում էին արժեքավոր տեղեկություն, թե եվրոպական համալսարանները ինչպես են դիմագրավում գլոբալիզացիայի և տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերներին: Կարևոր դրվագներից էր այցը Կորունյայի համալսարանի Ֆերրոլի մասնաճյուղ, որի լաբորատորիաներում մասնակիցները հնարավորություն ստացան խորացնելու միջազգային համագործակցության գործնական կիրառությունների ըմբռնումը»:

Էլիզան միջոցառումը բնորոշում է «ոգեշնչող փորձառություն», նշանակալից ձեռքբերում է համարում տարբեր համալսարանների ներկայացուցիչների հետ հաստատված կապերը: Դրանք անգնահատելի կլինեն առաջիկա փոխանակման ծրագրերում՝ նպաստելով ՀԱՊՀ-ի ուսանողների, դասախոսների, անձնակազմի նոր համագործակցություննեին:

Էլիզա Բաղդիյան․ «Միջազգային գործընկերների հետ գաղափարների և լավագույն փորձի փոխանակումը ինձ նոր գործիքներ ու ռազմավարություններ է տվել, որոնք կօժանդակեն Պոլիտեխնիկի միջազգայնացման շարունակական ջանքերին»: