DAAD GO-East 2024 միջազգային ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն ուսանողների համար

DAAD GO-East 2024 միջազգային ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն ուսանողների համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2024 թվականի Հուլիսի 15-ից մինչև հուլիսի 26-ը հյուրընկալելու է DAAD Go-East ամառային դպրոցի մասնակիցներին: Երկշաբաթյա անգլալեզու միջազգային ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավություն կունենան՝

✓ Ուսումնասիրել արհեստական բանականության հիմունքները, ստեղծել և վարել սեփական կայք էջ սոց հարթակներում
✓ Այցելել ՀՀ-ում SS ոլորտում հաջողակ պատմություններ գրանցած կազմակերպություններ և բացահայտել հաջողության ճանապարհի գաղտնիքները
✓ Այցելել մշակութային վայրեր՝ Մատենադարան, Ազգային պատկերասրահ, և այլն
✓ Այցելել արվեստանոցներ և մասնակցել ստեղծման աշխատանքներին՝ Մեգերյան կարպետ, կավագործություն և այլն
✓ Անգլերեն լեզվով շփվել DAAD-ի օտարերկրյա ուսանողների հետ և բարելավել լեզվական հմտությունները
Մասնակցության վճարն է՝ 30000 ՀՀ դրամ: Սահմանված վճարը ներառում է՝ արհեստական բանականության և սեփական կայք էջ սոց հարթակներում ստեղծելու և վարելու դասընթացը, այցելություններ նախատեսված մշակութային վայրեր՝ դրանց մուտքավճարներն ու փոխադրումը: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվի վկայականներ՝ DAAD Go East ամառային դպրոցի մասնակցության համար:
Դիմել ցանկացողները կարող են անցնել հետևյալ համամբ և լրացնել հայտը: Իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել՝ [email protected] Էլ. հասցեին: