Էներգետիկ անվտանգություն. ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Պոլիտեխնիկի համատեղ միջոցառումը

Էներգետիկ անվտանգություն. ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Պոլիտեխնիկի համատեղ միջոցառումը

Հայաստանի էներգամատակարարումը դիվերսիֆիկացնելու, գազի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու և ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ համակարգում գործում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիր, որն աջակցում է պետական և մասնավոր շահագրգիռ կողմերին: Ծրագիրն ունի ընդգծված թիրախ՝ աջակցել կարողությունների զարգացմանը, խթանել երիտասարդների ու կանանց ներգրավվածությունը։

Ծրագրի շրջանակում Պոլիտեխնիկի 40 ուսանող ու շրջանավարտ էներգետիկների համար կազմակերպվել էր շրջայց-հանդիպում, որի նպատակն էր այդ ոլորտում նրանց սեփական հեռանկարի բացահայտումը և էներգետիկ ենթակառուցվածքների խորքային ուսումնասիրումը:

Երիտասարդները այցելել են Երևանի ջերմաէլեկտրակայան, Արգել հիդրոէլեկտրակայան, Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատոր և Համակարգի օպերատոր։ Շրջայցը հնարավորություն է տվել ծանոթանալու կառույցների գործառույթներին, ընթացիկ աշխատանքին, ղեկավար անձանցից ու առաջատար մասնագետներից տեղեկանալ ոլորտի նրբություններին: Նաև կազմակերպվել է քննարկում՝ էներգետիկայի բնագավառում երիտասարդների ներգրավվածության բարձրացման վերաբերյալ։