ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2024» մրցույթը

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2024» մրցույթը

Մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:

Մրցույթը նպատակ ունի ներգրավելու երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնելու գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստելու երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին:
Հայտը ներկայացնում է մրցույթի մասնակիցը, որը կարող է լինել 1989թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցման ասպիրանտը, հեռակա ուսուցման երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի ասպիրանտը և երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարվա հայցորդը:

Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ, ինչպես նաև բնակվի Հայաստանում։
Հայտատուն մրցույթին մասնակցում է գիտական ղեկավարի հետ համատեղ, որը կարող է լինել ինչպես ՀՀ քաղաքացի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացի:

Հայտում ներառված գիտական նախագիծը կարող է լինել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, նախագծի իրականացման տևողությունը կարող է լինել 36, 24 կամ 12 ամիս:

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ներկայացնել Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով՝ https://grants.hesc.am:

Առցանց համակարգով հայտերի մուտքագրումը հասանելի կլինի 2024թ. հուլիսի 5-ից:
Առցանց դիմելու վերջնաժամկետը 2024թ․ օգոստոսի 16-ն է:

Ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2024թ․ հոկտեմբերից։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից՝ զանգահարելով 010-210-140 (*113) կամ տեխնիկական հարցերով՝ 010-210-140 (*108):

Մրցույթի հայտի փաթեթը կցվում է։