«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հայտարարում է Թաբիբյան ընտանիք հիմնադրամի 2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար:
Կրթաթոշակը հասանելի է առկա ուսուցման համակարգում սովորող ՀԱՊՀ այն ուսանողների համար, ովքեր ունեն հայկական ծագում: Կրթաթոշակի դիմորդները կգնահատվեն ակադեմիական նվաճումների (նվազագույնը 70 ՄՈԳ) և ֆինանսական կարիքների հիման վրա: Կրթաթոշակ ստացողները պետք է ստորագրեն «Փոխըմբռնման հուշագիր»՝ ուսումնառությունից հետո 5 տարի ՀՀ-ում մնալու վերաբերյալ
Թաբիբյան կրթաթոշակին կարող են դիմել «Վարդանանց ասպետների» նախկին կրթաթոշակառուները, ինչպես նաև նույն ընտանիքի մի քանի անդամներ: Մասնակի կրթաթոշակ կարող է տրվել այն ուսանողներին, ովքեր ստացել են լրացուցիչ կրթաթոշակներ:
Կրթաթոշակը փոխհատուցում է մեկ ուսումնական տարվա ուս. վարձը:
Անհրաժեշտ փաստաթղթերը՝
- Լրացված դիմում-հայտ անգլերեն և հայերեն լեզուներով
- Ակադեմիական տեղեկագիր (2023-2024 ուս․ տարի)
- 2 երաշխավորական նամակ
- Լուսանկար (3×4)
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 10.07.2024թ., ժամը 23:59:
Մեկ տարվա կրթաթոշակները տրվում են ուսման վարձի հիման վրա: «Վարդանանց ասպետները» կփոխանցի կրթաթոշակը ՀԱՊՀ բանկային հաշվին` շնորհված ուսանողների անունով:
Կրթաթոշակառուները կհայտարարվեն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 10-ը 2024 թվականի աշնանային կիսամյակի համար:
Դիմումը պետք է լրացնել 2 լեզվով՝ հայերեն և անգլերեն: Պահանջվող բոլոր փաստաթղերը պետք է ուղարկել մեկ pdf ֆայլով [email protected] էլ. հասցեին մինչեւ 2024 թվականի հուլիսի 10, 23:59: Հարցերի համար գրել [email protected] էլ. հասցեին: