Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն

Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  1. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտու­րատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորան­տուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի 2024 թվականի մայիսի 17-ի 9/9․3․3/15178-2024 գրության, հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
Հ/հ Թվանիշ Մասնագիտությունը Ասպիրանտորայի տեղերի քանակը
անվճար վճարովի,

ուսման վարձը՝ 1100000 ՀՀ դրամ

1. Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 3 1
2. Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր (Սինոփսիս) 3 1
3. Ե․13․03 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1 1
4. Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1 1
5. Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային  մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1 1
6. Ե.14.04 Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ 1 1
7. Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա 4 1
8. Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա (Սինոփսիս) 2 1
Ընդամենը 16 8

 

  1. Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, հանձնել են «Օտար լեզու» առարկայից քննություն ու հաղթահարել հետևյալ անցումային շեմերը.
  • անգլերեն – «TOEFL» iBT` 46 միավոր «IELTS» ՝ 5,5 միավոր,
  • ֆրանսերեն – «TCF»` 200 միավոր,
  • գերմաներեն – «on DaF»` 60 միավոր։
    • Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր:
    • Ասպիրանտուրա ընդունվում է տվյալ մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը: Մասնագիտական քննության հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության՝

1)  մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,

2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,

3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը,

4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մաս­նակ­ցությունը (զեկուցումները):

  • Անվճար ասպիրանտուրա ընդունված անձանց հետ կնքվում է պայմանագիր, հա­մաձայն որի ասպիրանտուրան ավարտելուց հետո նրանք առնվազն երեք տարի պայմանագրային հիմունքներով պար­տա­վոր են աշխատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում` կրտսեր գիտաշխատողի կամ ասիստենտի պաշտոնում:
  • Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ը:

Դիմորդները ՀԱՊՀ գրասենյակ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով, նշելով ընտրած մասնագիտությունը,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ նաև փաստաթուղթ նրանց կրթության համարժե­քության մասին),
  • «Օտար լեզու» առարկայից ատեստավորման վկա­յականը կամ դրան համապա­տաս­խան տեղեկանքը` բալային գնահատմամբ,
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկը, ինքնակենսագրությունը, անձնագրի պատ­ճենը, արական սեռի ներկա­յա­ցուցիչների համար` կցագրման վկայականի պատճենը և չորս գունավոր լուսանկար (3×4 չափի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
  1. Բոլոր մասնագիտություններով ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննու­թյունները տեղի կունենան սույն թվականի հուլիսի 3-ին ժամը 11:00-ին, ՀՍՊՀ 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի ճեմասրահում:
  2. Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն` քաղաք Երևան, Տերյան փողոց 105 (17-րդ մասնաշենք), հեռախոսահամար 010-520-520 (3):

 

ՀԱՊՀ ընդունող հանձնաժողով