Կարողությունների զարգացման ազգային աշխատաժողով «Բեռնափոխադրումների ոլորտի էներգաարդյունավետության բարձրացումը Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»

Կարողությունների զարգացման ազգային աշխատաժողով «Բեռնափոխադրումների ոլորտի էներգաարդյունավետության բարձրացումը Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Բեռնափոխադրումների ոլորտի էներգաարդյունավետության բարձրացումը Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» խորագրով աշխատաժողովին: Միջոցառումը կազմակերպվում է Միավորված ազգերի կազմակերպության «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի» (Economic and Social Commission for Asia and the Pacific) և ՀԱՊՀ-ի հետ համատեղ:

 

Միջոցառման մասին

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն բեռնափոխադրումների և տրանսպորտային ոլորտում առկա մարտահրավերներն ու խոչընդոտները, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացմանը միտված նորարար մոտեցումներն ու լուծումները։ Մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել բեռնափոխադրումների և տրանսպորտի ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրմանը վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են այլընտրանքային վառելիքի ու վերականգնվող էներգիայի օգտագործումը, ինքնավար և էլեկտրական մեքենաների ու խելացի համակարգերի ներդրումը: Օրակարգում ներառված են նաև ոլորտը կարգավորող ազգային ու միջազգային փաստաթղթերի և նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումներ:

 

Աշխատաժողովի նպատակն է՝

  • նպաստել գիտելիքի փոխանցմանն ու կարողությունների զարգացմանը բեռնափոխադրումների և տրանսպորտային ոլորտում կայուն և կանաչ տեխնոլոգիաների ներդրմամբ,
  • ներկայացնել էներգաարդյունավետ բեռնափոխադրումներին և տրանսպորտին աջակցող ժամանակակից մոտեցումներն ու լուծումները
  • աջակցել ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների և տարածաշրջանային զարգացման օրակարգերի իրականացմանը:

 

Հյուրեր և բանախոսներ

Աշխատաժողովի միջազգային բանախոսների աշխարհագրությունը ներառում է ոլորտի փորձագետներ, հետազոտողներ և այլ մասնագետներ Թայլանդից, Իրանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Նիդերլանդներից, Չինաստանից: Բանախոսները կկիսվեն իրենց փորձով՝ նպաստելով տրանսպորտային ոլորտում կայուն լուծումների մշակման վերաբերյալ իրական քննարկումներին:

Ովքեր կարող են մասնակցել

Աշխատաժողովը նախատեսված է բեռնափոխադրման և տրանսպորտային ոլորտի շահառու բոլոր խմբերի համար, այդ թվում՝

  • ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ,
  • ոլորտը կարգավորող պետական մարմինների ներկայացուցիչներ,
  • մասնավոր հատվածի կազմակերպություններ,
  • լոգիստիկ ծառայություններ մատուցողներ,
  • ուսանողներ և հետազոտողներ,
  • և այլն

 

Աշխատաժողովը տեղի կունենա համակցված (հիբրիդային) տարբերակով։ Հետաքրքրված անձինք աշխատաժողովին կարող են հետևել նաև առցանց Zoom հարթակի միջոցով՝ նախապես գրանցվելով ներքոնշյալ հղումում։

 

Վայրը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Մայիսի 29, 2024թ սկիզբը՝ 9։00

 

Շտապեք գրանցվել նշված հղումով քանի որ տեղերը սահմանափակ են։

Լրացուցիչ տեղեկություններին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Գրանցվեք հիմա՝ անցնելով հետևյալ հղումով: