ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է միջազգային մրցույթ` «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2024»

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է  միջազգային մրցույթ` «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2024»

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2024» միջազգային մրցույթը:

Մրցույթն ուղղված է «Բնական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ», «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական հետազոտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է Խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգիմիջոցով (https://grants.hesc.am)՝ մինչև 2024 թվականի հունիսի 14-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ (http://www.hesc.am):

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ) մինչև 2024 թվականի հունիսի 21-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժնից` աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (115):

Մրցույթի հայտի փաթեթը կցվում է։