Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի Պեսկարա համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի Պեսկարա համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իտալիայի Կիետի Պեսկարա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ ուսանողները, բացառությամբ բակալավր 4-րդ /չորրորդ/ և մագիստրատուրա 2-րդ /երկրորդ/ կուրս, հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2024-2025 ուստարվա աշնանային կիսամյակում հետևյալ մասնագիտություններով՝

  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Երկրաբանություն և տեխնոլոգիաներ
  • Շինարարական ճարտարագիտություն

Կից ներկայացված է անգլերեն լեզվով առարկայացանկը ըստ մասնագիտությունների, հյուրընկալվող ուսանողների համար նախատեսված ուղեցույց, ինչպես նաև տեղեկատվություն վերջնաժամկետների և ծրագրերի մասին: Դիմելուց առաջ առարկայացանկը ըստ վերոնշյալ կիսամյակի անհրաժեշտ է համաձայնեցնել համապատասխան ֆակուլտետի հետ:

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը: Սահմանափակ կարողություններով ուսանողները, ովքեր գտնվում են տնտեսապես, սոցիալապես բարդ վիճակում կամ բնակվում են սահմանամերձ գոտում կունենան արտոնություններ:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2024թ. մայիսի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժինը կկազմակերպի անգլերենի քննությունը)
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը
  • ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ)
  • ֆակուլտետի հետ նախապես քննարկված և համաձայնեցված առարկայացանկ

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: